Խնդիրը
«Մարդկանց 12 տիպերը» հիանալի ուղեցույց է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել կամ խորացնել իրենց մասնագիտական գործունեությունը։ Հին վեդայական գիտության համաձայն՝ յուրաքանչյուր մարդ ծնվում է Աստծո կողմից իրեն տրված յուրահատուկ հատկանիշներով ու կարողություններով։ «Մարդկանց 12 տիպերը» դարավոր ճշմարտությունների և ժամանակակից մեթոդների ու մոտեցումների յուրօրինակ սինթեզ է։
Աղբյուրը
«Մարդկանց 12 տիպերը» հիմնված են Բհագավադ Գիտա գրքի վրա, որը գրվել է 5000 տարի առաջ Վյասադեվա անունով մի իմաստունի կողմից: «Բհագավադ Գիտա» (սանսկրիտ՝ «Աստվածային երգ») հին հնդկական փիլիսոփայության և հինդուիզմի ամենահայտնի սուրբ տեքստերից մեկն է։ Այն նկարագրում է, որ գոյություն ունի մարդկանց չորս հիմնական տեսակ և գործունեության երեք հիմնական ոլորտ, որոնք մենք կփորձենք ավելի մանրամասն բացահայտել:
Նպատակը
Ինքնաճանաչումը թույլ է տալիս ընտրել այնպիսի մասնագիտություն, միջավայր և կենսակերպ, որոնք համապատասխանում են մարդու բնավորությանն ու տաղանդներին։ Հուսով ենք, որ այս գիտելիքները կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ, բացահայտել ձեր ուժեղ կողմերը և իրականացնել ձեր իրական ներուժը: Մաղթում ենք բոլորիդ ուրախ ճանապարհորդություն ինքնաբացահայտման այս հրաշալի գործընթացում։
Սեղմիր տիպի համարին՝ ամբողջական նկարագրությունը կարդալու համար։
| ԳործողությունՊատասխանատվություն Գործընթացներ և պրոցեսներ | ԳիտելիքՀոգատարություն Մարդիկ և հարաբերություն | ԿապերՈւշադրություն Զարգացում, ոգեշնչում և ստեղծագործություն | |
|---|---|---|---|
| ԴասատուԳիտելիք | |||
| ԿառավարիչԿառավարում | |||
| ԲիզնեսմենՀարմարավետություն | |||
| ԱշխատողԳործունեություն |
Ո՞րն է իմ առաքելությունն այս կյանքում, դժվար թե մեզանից որևէ մեկը այս հարցը չի տվել, բայց այս հարցին տարբեր մոտեցումներ կան, մենք կփորձենք դիտարկել այն արևելյան փիլիսոփայության տեսանկյունից։
Թեմային անրադարձել ենք արևելյան փիլիսոփայության տեսանկյունից, մասնավորապես՝ հիմք ընդունելով Բհագավադ-Գիտայի ուսմունքը՝ այն համադրելով ժամանակակից մոտեցումների հետ։
.
Ինքնաճանաչում նշանակում է անձնական բնավորության, հոգեբանության, ուժեղ և թույլ կողմերի, արժեքների, նպատակների և էության խորը հասկացողություն ձեռք բերել: Ամեն ինչ սկսվում է ինքնաճանաչումից։ Մենք դժվար թե հասկանանք, թե ինչ անել, եթե ինքներս մեզ չենք ճանաչում։
Սահմանեք հստակ նպատակներ, դասակարգեք դրանք ըստ առաջնահերթության, ունեցեք իրականացման ծրագիր և իրագործեք դրանք։
Կյանքի նպատակը կամ առաքելությունը գտնելը խորը ինքնաճանաչման և փորձառության գործընթաց է։ Ձեր առաքելության գտնելը և դրան հետևելը նշանակում է հիմնարար կերպով փոխել ձեր կյանքի որակը։
Մոտիվացիան կարելի է համեմատել լիցքավորված մարտկոցների հետ. մոտիվացիա ունենալը նշանակում է ունենալ էներգիայի ախպյոուր՝ առօրյա խնդիրները լուծելու համար։
Կարևվոր է հասկանալ մարդկանց 12 տիպերը, որ գոյություն ունի մարդկանց չորս հիմնական տեսակ և գործունեության երեք հիմնական ոլորտ, որոնք մենք կփորձենք ավելի մանրամասն բացահայտել և կիրառել իրական կյանքում:
Թիմային աշխատանքը հաջողության հիմնական բանալին է՝ ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական նախագծերում: Այն հիմնված է համագործակցության, վստահության և ընդհանուր նպատակի վրա:
Եղիշ Եղիազարյանը մոտ 20+ տարի աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և պարզ ծրագրավորողից դարձել է ընկերության համահիմնադիր։ Նա մոտ 10+ տարի ուսումնասիրում է արևելյան փիլիսոփայությունը։ Հնդկաստանում մասնակցել է «Բհակտի Շաստրա» դասընթացին, որտեղ ավելի փորձառու մասնագետները դասավանդում են Բհագավադ-Գիտայի ուսմունքը։